Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փոքրիկ պանդան

Փոքրիկ պանդան
06.01.2014 | 16:33

Թայվանի մայրաքաղաք Թայբեյի կենդանաբանական այգում հսկայական հերթ է գոյացել: Այդ մասին հաղորդում է «Իտարտասս»-ը: Եռուզեռի պատճառը պանդայի վեց ամսական ձագն է` Յուան Զայ անունով:

Կենդանաբանական այգու ղեկավարությունը տեղեկացրել է, որ րոպեում միջինը 40 մարդ է մոտենում պանդայի վանդակին: Թեև փոքրիկ պանդան օրվա մեջ չորս ժամ է արթուն լինում, քնած թե արթուն, փոքրիկը հիացնում է այցելուներին: Նրան լուսանկարում ու տեսանկարում են: Հետաքրքիր է` ի՞նչ են մտածում այս մասին հայր և մայր պանդաները:

Նշենք, որ մեծ պանդայի կամ բամբուկե արջի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում՝ Սիչուան, Տիբեթ։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։ Կենդանու չինարեն անվանումը նշանակում է «արջ-կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույն իմաստն ունի։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում պանդային անվանել են նաև բծավոր արջ:

Ի դեպ, ըստ լուրերի, այս երկրում պանդայի սպանության համար մահապատիժ է սահմանված:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ